«Դուրս ՀԱՊԿ»-ից համախմբման նախաձեռնող խումբն այսօր հանդիպել է ԱԺ ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից։ Նշվում է, որ նախաձեռնության անդամները հանձնաժողովի նախագահին են ներկայացրել հանրային տրամադրությունները և մտահոգությունները՝ կապված ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցության հետ: Վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան …

