ԱՄՆ-ն Ալյասկայի մոտակայքում ռուսական 4 ռազմական ինքնաթիռ է որսացել

Լուրեր

16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
Բոլորը

Ամերիկացի զինվորականները հայտնել են Ալյասկայի մերձակայքում ռուսական 4 ռազմական ինքնաթիռ որսալու մասին։
Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) հաղորդել է չորս ռուսական ինքնաթիռի, այդ թվում՝ Տու-95 ռմբակոծիչների և Սու-35 կործանիչների հայտնաբերման մասին, որոնք մտել են Ալյասկայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի, փոխանցում է VOA-ն:

NORAD-ի ներկայացուցիչները նշել են, որ իրենք ակնկալում էին ռուսական ակտիվություն և կարողացել են արագ օդ բարձրացնել երկու F-16 կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռները նույնականացման գոտում որսալու համար, որն ընդգրկում է ԱՄՆ-ից և Կանադայից դուրս՝ Ալյասկայի մոտ միջազգային օդային տարածքը:

Օգնության են ուղարկվել նաև երկու F-35A կործանիչներ, E-3 Sentry հեռահար ռադիոտեղորոշիչ ինքնաթիռ և երկու KC-135 Stratotanker ինքնաթիռ։

Հրամանատարությունը նշել է, որ միջադեպը կապ չունի այս ամսվա սկզբին ԱՄՆ-ի և Կանադայի տարածքների վրա խոցված օբյեկտների հետ, և որ ռուսական ինքնաթիռները չեն մտել երկու երկրների ինքնիշխան օդային տարածք։

Տաթև Ֆռանգյան