ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Լուրեր

16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
Բոլորը

Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է պատժամիջոցներ կիրառել Իրանում այն կազմակերպությունների դեմ, որոնք, կառույցի կարծիքով, աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում, փոխանցում է Reuters-ը։

«Բայց կան նաև իրանական արտադրության հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի մարտադաշտերում: Այսպիսով, առաջին անգամ մենք նաև առաջարկում ենք պատժամիջոցներ սահմանել իրանական կազմակերպությունների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կազմակերպությունների դեմ»,- ասել է նա։

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ «ԵՄ-ի պարտականությունն է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ և դիմակայել Իրանին՝ անօդաչու թռչող սարքերի մատակարարման և Ռուսաստանում արտադրական ձեռնարկությունների կառուցման համար տեխնիկական տեղեկատվության փոխանցման պատճառով»:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ռուսական մատակարարումների մասին վարկածները:

2022 թվականի նոյեմբերի սկզբին Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Տաթև Ֆռանգյան