Վոլոդի՛ն, ո՞ւմ ես սպառնում Բաքվից․ ձեր ագրեսիայով կորցրե՛լ եք հայ ժողովրդին, որը բարեկամ էր․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

Թուրքիա են մեկնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, հանդիպել են Չավուշօղլուի հետ։ Նրանք նաև կմեկնեն Ադըյաման՝ հայ փրկարարներին հանդիպելու։ Գիտենք, որ Հայաստանը երեկ արդեն հումանիտար բեռի երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա Մարգարայի կամրջով, որը տասնամյակներով փակ էր։ Սա ի՞նչ ուղերձ է Հայաստանի կողմից՝ ուղղված մի երկրի, որը մեզ շրջափակման է ենթարկում 30 տարի, որը 44-օրյա պատերազմում աջակցում էր Ադրբեջանին, Թուրքիայի հետ կապված մեր պատմական բացասական հիշողություններն էլ երևի կարիք չկա թվարկելու։

-Այդ թեմայով տարբեր փորձագետների ելույթներից հետո ես հատուկ ուսումնասիրում եմ մարդկանց «քոմենթները», առաջին հերթին՝ այն փորձագետների ելույթներից հետո, որոնք այդ քայլը ճիշտ են համարում։ Ես ինքս էլ դա ճիշտ քայլ եմ համարում։ Եվ տեսնում եմ, որ բավականին բարդ վիճակում է հասարակությունը, զգալի մասը՝ մոտ 60 տոկոսը, ողջունում է այդ քայլը, բայց կա նաև հասարակության մեծ զանգված, որն ասում է, այնուամենայնիվ, Թուրքիան մեր թշնամի է։ Բերեմ մի քանի փաստարկ․ եթե ատոմային ռումբ են գցում մի երկրի վրա, պետք է ներե՞լ, թե՞ ոչ։

-Ինչպես, օրինակ, ԱՄՆ-ը Ճապոնիայի գլխին գցեց։

-Այո՛։ Բայց այսօր Ճապոնիայի անվտանգությունն ապահովողը ԱՄՆ-ն է։ Ճապոնիան զարգացած երկիր է, բայց ուժային տեսանկյունից խոցելի է, և գրեթե 100 տոկոսով ԱՄՆ-ն է ապահովում այդ երկրի անվտանգությունը։ Դժբախտաբար, լինում են պատմության շատ ծանր էջեր ազգերի միջև, բայց պետք է ուժ գտնել՝ ինչ-որ պահի գոնե փորձել փոխել մթնոլորտը։ Պարզ է, որ հաշտությունը կսկսվի այն ժամանակ, երբ Թուրքիան Ցեղասպանությունը կճանաչի, բայց ինչ-որ բանից պետք է սկսել։ Հայաստանի այս քայլերից՝ ցավակցություն հայտնելուց, փրկարարներ ուղարկելուց, արտգործնախարարի ու բանագնացի Թուրքիա մեկնելուց հետո Անկարայի համար ահավոր դժվար կլինի ասել՝ Ադրբեջանն ամեն ինչում ճիշտ է և վերջ։ Գիտեք, որ Թուրքիայի կառավարության մի քանի պաշտոնյաներ շնորհակալություն հայտնեցին, բայց գլխավորն այն է, որ շնորհակալություն հայտնեց կոոալիցիոն երկու կուսակցություններից մեկի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը՝ քաղաքական գործիչ, որը միշտ մեր դեմ է ելույթ ունեցել, նույնիսկ ավելի շատ, քան Էրդողանը։ Այսպիսի մեսիջները կարևոր են։

-Բայց Թուրքիայի վարքը կփոխվի՞ Հայաստանի նկատմամբ։

– Մենք չպետք է լինենք միամիտ, հասկանում ենք, որ ամեն ինչ չէ, որ կփոխվի։ Բայց այն, որ մեր քայլը և մեսիջները ճիշտ են, և որ աշխարհը դա ընդունեց, բարձրաստիճան պաշտոնյաները բարձր գնահատանքի արժանացրին, փաստ է։ Միանշանակ, մենք նաև քաղաքական շահ ունենք․ ստացվում է, որ փոքր Հայաստանը մեծ սիրտ ունի և կարողացավ ամեն ինչից վեր կանգնել՝ չմոռանալով ո՛չ պատմությունը, ո՛չ թուրքերի հանցագործությունները։ Միանշանակ, դա դրական արդյունք կտա և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական իմաստով։ Տեսանք, որ երեք լուրջ երկրների՝ Գերմանիայի, Ավստրիայի և Իսրայելի փրկարարները չկարողացան աշխատել Թուրքիայում, չստացվեց, և նրանց փրկարար ջոկատներին հետ կանչեցին։ Իսկ Հայաստանից ուղարկված փրկարարները մինչև վերջ մնացին ու կարողացան աշխատել թուրք փրկարարների հետ։ Դա մեծացնում է մեր աջակցության գինը, մեր հեղինակությունը բարձրանում է։

-Եթե Թուրքիան ի պատասխան քայլ աներ և հորդորեր, օրինակ՝ բացել Լաչինի միջանցքը և հայ գերիների վերադարձնել․․․ Ի՞նչ եք կարծում այս քայլերը մենք կտեսնենք Թուրքիայի կողմից։

-Ես կարծում եմ, որ այդպիսի քայլեր կտեսնենք։ Թուրքիան պարտքի տակ չի մնա։ Դա չի նշանակում, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական համագործակցությունը կփլուզվի, ո՛չ, բայց շեշտադրումները կփոխվեն։ Թուրքիան Ադրբեջան չէ, լուրջ երկիր է, չի կարող մեզանից դրականը ստանալ ու վաղը մեր դեմ խոսել։ Կարծում եմ՝ գլխավոր արդյունքն այն կլինի, որ մի քիչ պակաս ագրեսիվ կդառնան, և հնարավոր է՝ նախաձեռնեն մի քանի գերիների վերադարձ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան