Գյումրիի քաղաքապետարանը վաճառքի է հանել պատմական հուշարձան համարվող շենքը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքը աճուրդով կվաճառվի։ Մեկնարկային գինը, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, սահմանված է 1 միլիարդ 100 միլիոն դրամ։

Ճարտարապետի ասելով, շենքը քայքայվում է, պահպանման մեծ ծախսեր են պահանջվում, հետևաբար՝ որոշում է կայացվել այն հանձնել մասնավոր ներդրողի։ Շենքը նախկինում տրվել է վարձակալության, պայմանագրերի ժամկետը լրացել է, այժմ ազատ է։

Պատմական հուշարձան համարվող այս շենքի աճուրդ-վաճառքին, սակայն, դեմ են Գյումրիի ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարներ Վարդևան Հակոբյանը և Կարեն Մալխասյանը։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի համոզմամբ, անշարժ գույքի գնահատումը ժամկետանց է, կատարվել է 2022 թվականի հունիսին, մինչդեռ Գյումրիում անշարժ գույքի գներն օր օրի թանկանում են։ Բացի այդ, ըստ նրա, շենքը վաճառելով՝ քաղաքապետարանը կհայտնվի դատական պրոցեսների մեջ․ շենքի մի հատվածը երկարաժամկետ վարձակալության է տրված «Կարմիր Խաչ» ընկերությանը։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի կարծիքով էլ՝ հուշարձան համարվող շենքը օտարելը չի բխում Գյումրու շահերից։

Անցած տարի այն վարձակալությամբ վերցնելու պատրաստակամություն էին հայտնել երեք ներդրողներ, որոնք, ըստ Կարեն Մալխասյանի, պատրաստ էին և՛ շենքը վերանորոգել՝ ճարտարապետական տեսքը պահպանելով, և՛ վարձավճար տալ։

Ըստ նրա, կարելի է մեկ տարվա ընթացքում վարձակալության հանձնել, պահպանման ավելորդ ծախսեր չանել, գույքն էլ թողնել համայնքին։

Արմիկ Մովսիսյան