Բրիտանիան ուկրաինացիներին սովորեցնում է կռվել «արևմտյան մոդելով»․ Ուոլես

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցները կարող են ավելի արագ օգնել Կիևին՝ ավելի շատ տեղում աջակցելով Ուկրաինայի դիրքերին, քան կենտրոնանալով ինքնաթիռներ ուղարկելու հարցի ուղղությամբ։ Նա նաև ասել է, որ ուկրաինացի զինվորականներին Բրիտանիայում սովորեցնում են կռվել «արևմտյան մոդելով», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցների հետ զրույցում Ուոլեսն ասել է, որ կործանիչների կիրառման համար կպահանջվեն զգալի թվով տեխնիկներ, որոնց վերապատրաստումը կպահանջվի ավելի քան մեկ ամիս, մինչդեռ Բրիտանիան կարող է շատ ավելի արագ օգնել Ուկրաինային հեռահար զենքի մատակարարման միջոցով:

«Կարծում եմ՝ մենք կկարողանանք ավելի կարճ ժամանակում օգնություն ցուցաբերել Ուկրաինային, եթե կենտրոնանանք ոչ թե կոնկրետ զենքի կոնկրետ պահանջների վրա, այլ այն ազդեցության, որը պետք է ունենա հայցվող զենքը մարտի դաշտում», – ասել է նա։

Բացատրելով, թե ինչու կործանիչների մատակարարումը կարող է հանգեցնել դժվարությունների, նա նշել է, որ մի բան է՝ «տալ սովորական մեքենա, որը ես կամ դու կարող ենք վարել», և բոլորովին այլ բան՝ Formula-1-ի մեքենա։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան նաև սովորեցնում է ուկրաինացի զինվորներին ավելի քիչ զինամթերք օգտագործել՝ համեմատած ավանդական խորհրդային պատերազմի մեթոդի հետ։

«Ուկրաինան ահռելի քանակությամբ զինամթերք է օգտագործում ինքնապաշտպանության համար, ինչի համար էլ մասամբ մենք նրանց վարժեցնում ենք կռվել արևմտյան մոդելով։ Ռուսական (կամ խորհրդային) մարտական ​​եղանակը ներառում է զինամթերքի զգալի ծախսեր, զանգվածային հրետանային ռմբակոծություն, մինչդեռ ՆԱՏՕ-ում մենք այլ կերպ ենք կռվում»,- ասել է նա՝ նշելով, որ Բրիտանիան նաև գնում և Ուկրաինային է փոխանցում խորհրդային ստանդարտների զինամթերք, սակայն նաև օգնում է օգտագործել արևտյան ստանդարտների զինամթերքը։

Էմմա Չոբանյան