Ինչպես դիմավորեցին Միրզոյանին Թուրքիայում. ըստ փորձագետի` հարաբերությունները դեռ երկար ժամանակ չեն կարգավորվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Անկարայի օդանավակայանում Միրզոյանին դիմավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։ Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։

Արարատ Միրզոյանն օդանավակայանից ուղևորվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ առանձնազրույց է ունեցել այդ երկիր ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Նախարարների փակ հանդիպմանը հաջորդել է ընդլայնված կազմով քննարկում, ապա Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի ամբողջական բացման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Արարատ Միրզոյանի այցը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ «Միրզոյանի այցը մեծ նշանակություն ունի թուրքերի համար»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ շեշտելով՝ Թուրքիան Հայաստանից համերաշխության ուղերձներ է ստացել։

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցություններ հայտնեցին թուրքերին։ ՀՀ կառավարությունը 28 փրկարարների ուղարկեց Թուրքիա, ինչպես նաև հումանիտար օգնություն՝ երկու խմբաքանակով։ Փետրվարի 11-ին 100 տոննա հումանիտար ապրանքերով բարձված հինգ բեռնատար էր Մարգարայի կամրջով անցել Թուրքիա։ Եվս մի խմբաքանակ ուղարկվել էր  երեկ ուշ երեկոյան, սակայն բեռների և հումանիտար ապրանքերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ ԱԳՆ-ն դեռ տեղեկություն չի տրամադրում։

Միրզոյանը Թուրքիա մեկնում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ Անթալիայում նա մասնակցել էր դիվանագիտական ֆորումին, որին պատրաստվում է մասնակցել նաև այս տարի։ Այցն ի՞նչ դերակատարում կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում․ թուրքագետ Նելլի Մինասյանի խոսքով՝ Միրզոյանի այցն Անկարա պետք է դիտարկել որպես մինչ երկրաշարժը մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բաղադրիչ։

Մինչ Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հայտարարում են ենթակառուցվածքների նորոգման և սահմանները բացելու մասին, հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող բանագնացների պայմանավորվածությունը՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հետ կապված, մինչև հիմա կյանքի չի կոչվել։ Թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն այսօր հայտարարել է, որ պատրաստվում են այս խնդրի կարգավորմանը նոր թափ հաղորել։

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման ժամանակ թուրք նախարարն առիթը բաց չի թողել՝ խոսելու Ադրբեջանի դերակատարության մասին։ Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղություն հաստատմանը, շեշտել է, որ պետք է 3 երկրներն անկեղծ քայլեր կատարեն։ Հիշեցնենք, որ Անկարան մշտապես սատարել է Բաքվի այն թեզերը, թե Երևանը պետք է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տա Ադրբեջանին։

Նշենք, որ Արարատ Միրզոյանն այցի շրջանակում հանդիպել է նաև Ադըյամանում աշխատող հայ փրկարարների հետ, որոնց այս ընթացքում հաջողվել է փրկել մի երեխայի և մի կնոջ կյանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան