Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում, իբր, որևէ հումանիտար ճգնաժամ չկա։ Հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը՝ Բայրամովն ասել է, թե պնդումները, որ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումը հանգեցրել է Արցախում հումանիտար ճգնաժամի, իրականությանը չեն համապատասխանում։ Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բաքվի կողմից …

