Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների վերականգնած ուղեծրերի շնորհիվ արհեստական արբանյակները կարող են խուսանավել տիեզերական աղբի հետ աղետալի բախումից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու կողմից իրականացված տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական աղբով՝ բեկորներով, որոնց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են մերձերկրյա տիեզերական տարածության մշտադիտում․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Աշխատանքը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Ըստ նրա՝ 2021թ. դրությամբ Երկրի շուրջը պտտվել է 0.1-1.0 սմ չափերով մոտ 130 միլիոն հատ օբյեկտ, որոնցից մոտ 20 միլիոնը գտնվել է մինչև 2000 կմ բարձրության վրա։ Դրանք շարժվում են շուրջերկրյա ցածր ուղեծրերով (ՇԵՑՈւ)։ 1.0-10 սմ չափերի բեկորների ընդհանուր թիվը մոտ 900 հազար է, որոնցից 500 հազարը պտտվում են ցածր ուղեծրերում։ 10սմ ավելի մեծ չափերով օբյեկտների թիվը հասնում է 34 հազարի, որոնցից 23 հազարը Երկրին առավել մոտ գտնվողներն են։

«Տարբեր չափերի մետաղական բեկորների արագությունը հասնում է վայրկյանում 8 կմ-ի։ Դա ավելի քան տասն անգամ մեծ է Կալաշնիկովի ավտոմատի գնդակի արագությունից (մոտ 700 մ/վրկ)։ Նշանակում է՝ դրանց էներգիան նույն զանգվածի դեպքում մեծ է ավելի քան 100 անգամ։ Այդ բեկորների բախումը գործող և առավել ևս կառավարվող արբանյակների հետ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդպիսի բախումներից, անհրաժեշտ է գիտենալ հնարավորինս մեծ թվով բեկորների շարժման ուղեծրերը։ Այդ դեպքում հնարավորություն է առաջանում չբախվելու նպատակով հասցնել խուսանավել»,- ասում է Հայկ Հարությունյանը:

Միայն 2021թ-ին հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 650000 չափում և վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար: Այս աշխատանքներն իրականացվել են «Մերձերկրյա տիեզերական տարածությունում վտանգավոր իրավիճակների նախազգուշացման ինքնաշխատ համակարգի տեղեկատվական ապահովում» ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի և ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության համատեղ ջանքերով:

«Ֆինանսավորումն ապահովում է ռուսական կողմը «Աստղագիտական կենտրոն» ընկերության միջոցով, որն իր հերթին «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության կապալառու կատարողն է։ Ըստ էության, այս ծրագիրը հենց սկզբից հանդիսացել է միջազգային ծրագիր, որտեղ դիտումները հիմնականում իրականացնում են հայ մասնագետները, իսկ տեխնիկական սպասարկումն ամբողջապես ապահովում են մեր ռուս գործընկերները»,- ասում է Հայկ Հարությունյանը: