ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը փորձել է պարզաբանել, թե ի՞նչ սահմաններով է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայի գրավյալ Խերսոնի և Զապորոժիեի շրջանները միացնել իրեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Կա մասնակի պարզաբանում։ Ես ձեզ կասեմ պակաս իրավական լեզվով։ Դոնեցկն ու Լուգանսկը՝ 2014 թվականի սահմաններով։ Խերսոնի ու Զապորոժիեի դեպքում մենք շարունակում ենք խորհրդակցել այդ շրջանների բնակչության հետ»,-ասել է …

