ՌԴ-ն նյարդայնացավ ՀՀ-ի դիմադրության վրա․ կուզեր՝ Ալիևը պատժեր Երևանին, ինքն էլի փրկիչ դառնար․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Այն, ինչ հիմա կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում, Ձեր գնահատմամբ, արդյո՞ք ճգնաժամ է, թե՞ուղղակի պղտոր ջրերի պարզեցում։ Երբ խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանից անվտանգության սպառնալիքներ կան, շատերը չէին հավատում, բայց հիմա, երբ Վոլոդինը բաց է խոսում, երկիր կորցնելու սպառնալիքներ են հնչում ռուսական կողմից, հիշում ենք նաև Լավրովի և Զախարովայի բառապաշարը, կարծես թե, արդեն ավելի պարզ է դառնում իրավիճակը։

-Մեր արտաքին քաղաքականության ամենատեսանելի կողմերից մեկն է այն, որ հրապարակային խոսքը չի տարբերվում նրանից, ինչ տեղի է ունենում փակ դռների հետևում։ Իհարկե, չենք կարող ասել, թե հայ-ռուսական հարաբերությունները հիմա նորմալ են, բայց դեռևս չեմ կարող բնութագրել ճգնաժամ բառով, սա, թերևս, դիմադրություն է։ Ընդ որում՝ այդ դիմադրությունը ցուցաբերվել է նաև Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին, երբ նա հասկացավ, որ Հայաստանը պատին դեմ տրված է, որպեսզի «Լավրովի պլանով» հանձնի տարածքները։ Բայց իշխանությունները պարտավոր են կառավարել հայ-ռուսական լարվածությունների աճը, սա չի նշանակում սկզբունքայնության զիջում, Հայաստանը լուռ մնալ էլ չի կարող, քանի որ դա նշանակում է պատառ-պատառ հայրենիք կորցնել, և հիմա հերթը հասել է Սյունիքին։ Իսկ չլռելը նշանակում է խնդիրների մասին բարձրաձայնել և արժանանալ ագրեսիայի։ Խնդիրն այն է, որ Վոլոդինի ագրեսիվ ելույթը Բաքվում ցույց է տալիս, որ կատեգորիկ դեմ են, որ Արևմուտքը որևէ դեր ունենա Հայաստան-Ադրբեջան անվտանգային հարցերի տիրույթում։

-ՌԴ-ն, չկատարելով իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի նկատմամբ, ինչո՞ւ է զարմանում, երբ Հայաստանը փորձում է այլընտրանքներ փնտրել։

-Հենց դա եմ ասում, որ իրավունք չունեն։ Պետք է Ռուսաստանին շատ հանգիստ, առանց հիստերիաների բացատրվի, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ կա դեմարկացիայի հանձնաժողով, և Հայաստանի տարածքի խախտումը վերականգնված չէ, դրա փոխարեն, առանց Ադրբեջանի քայլին գնահատական տալու, ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն առաջարկել են տեղակայել խաղաղապահ ուժեր։ Եթե դա տեղի ունենար և ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը տեղակայվեր, այդ դեպքում Հայաստանի ճանապարհները ՄԱԿ-ում կփակվեին, և Հայաստանին Սյունիքի, Լաչինի միջանցքի և այլ տարածքների նկատմամբ ագրեսիայի մասին հարցերը քննարկելու հնարավորություն չէր ընձեռվի։

-Ռուսաստանը մերժեց ՄԱԿ-ի մանդատը ԼՂ-ում։

-Դեկտեմբերի 20-ը ցույց տվեց Ռուսաստանի ագրեսիվ վերաբերմունքը տարածաշրջանում միջազգային ներգրավվածության վերաբերյալ․․․ Հայաստանի կողմից ՄԱԿ-ին դիմելու քայլով հակառուսական որևէ բան չի եղել, բայց Ռուսաստանը դրան դեմ է եղել։

Վերջերս մտահոգություն են հայտնում Բաքվից, որ ԵՄ դիտորդկան առաքելությունն այնքան էլ քաղաքացիական չէ, ռազմական բաղադրիչ կա, և վտանգ կա, որ կտեղակայվեն նաև ԼՂ-ում։

-Ռուսաստանը փակում է դրա ճանապարհը, փորձում է լեգիտիմացնել իր միջնորդական ջանքերը։ Այնուամենայնիվ, ԵՄ դիտորդները տեղակայվում են, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խնդիր կունենա առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու հարցում։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն չի կարող Ադրբեջանին օգտագործել որպես գործիք Հայաստանի դեմ։

-ԵՄ դիտորդների թվում կա ուժային բաղադրիչ՝ 8 ժանդարմ և 15 գերմանացի ոստիկան։ Սա ակնա՞րկ է Բաքվին, որ հնարավոր է՝ Բաքվի ագրեսիային ռազմական պատասխան տրվի։

-Բաքուն այս ամենը գիտակցում է շատ հստակ։ Բաքվում հասկանում են, որ ԵՄ-ն այս քայլով անվստահություն է հայտնում Ալիևի վարած քաղաքականության նկատմամբ՝ միջազգային իրավունքը հարգելու տեսանկյունից, ԵՄ-ն Ալիևին կասկածում է նոր պատերազմ սանձազերծելու մտադրության մեջ։ Սրանից է անհանգստացած Ալիևը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան