ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի զոհ է դարձել 7110 խաղաղ բնակիչ, տուժել է 11 547 բնակիչ։ Կազմակերպությունը նշում է, որ իրականում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, գրում է Euronews-ը։ Միայն Դոնբասում գրանցվել է 4144 զոհ և 5854 վիրավոր։ 3644 մարդ զոհվել է Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում, 4159 մարդ վիրավորվել է։ …

