Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» 133-րդ լիագումար նիստին: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման կառուցակարգ: Արտյոմ Սուջյանն իր …

