ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները քննարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարությունը Ձեզ համար օ՞դ է, ջո՞ւր է, հո՞ղ է, թե՞ կրակ»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի այս հարցին ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց․ «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձև է։ Աշխարհի տարբեր …

