Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, որը երեկվանից ձերբակալված էր,  ազատ արձակվեց։ Հակակոռուցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, քիչ առաջ մերժեց Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար։ Նրա գործն առնչվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի դրվագներից մեկին։

Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործով Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2009 թվականին Պաշտպանության նախարարության և Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցված անձի՝ Էդգար Արշակյանի միջև կնքվել է Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող  զորամասի անօտարելի հողատարածքի և դրա վրա առկա շինությունների առքուվաճառքի պայմանագիր։ Ըստ Դատախազության՝ շուրջ 2 մլն ընդհանուր  արժեքով հողատարածքն  ու դրա վրա առկա 8 մլն արժեքով  շինությունները վաճառվել են 4 մլն դրամով, իսկ դրանց իրական գնորդը եղել է ոչ թե Էդգար Արշակյանը, այլ  Գրիգորի Խաչատուրովը։ Պաշտպան Հակոբ Ենոքյանը հերքում է այս տեղեկությունը։

Պաշտպան Հակոբ Ենոքյանի պնդմամբ՝ Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովի հետ ընկերական հարաբերություններ ունի, բայց Գրիգորի Խաչատուրովն առնչություն չունի գույքը ձեռք բերելու հետ։

Դատախազությունը նաև հայտնել է, որ Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ 2009 և 2016 թվականներին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

«Եթե այդ գույքը ձեռք բերվեր, դրվեր գրավ, գրավը չմուծվեր, բանկին մնար տունը, կստացվեր, որ անօտարելի գույքը վերածվեց դրամական  միջոցի, բայց այս պայմաններում, երբ գույքը գրավից ազատ է, սկզբնական ձեռքբերողը չի փոխվել, գույքը չի օտարվել, այդտեղ փողերի լվացման մասին խոսք չկա»,- ասում է Հակոբ Ենոքյանը։

Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև իր պաշտպանյալը։ Արշակյանը մեղադրվում է Գրիգորի Խաչատուրովին փողերի լվացման հարցում օժանդակելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Ըստ պաշտպանի՝ իրականությանը չի համապատասխանում ո՛չ այն հանգամանքը, որ վաճառված տարածքը հանդիսացել է զորամաս, ո՛չ այն, որ գույքը պատկանել է Գրիգորի Խաչատուրովին, և ո՛չ էլ այն, որ գույքը գրավադրվել և 18 մլն դրամ գումար է ստացվել։

Լրագրողների հարցին՝ այս գործը շինծո՞ւ է, Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը պատասխանեց, որ քրեական իրավունքում շինծու բառ չկա, մեղադրանքն անհիմն է։

Իսկ դատարանի դիմաց հավաքված քաղաքական գործիչները  գործին քաղաքական գնահատականներ տվեցին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ Խաչատուրովին չի ներվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որին միացել են նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան  պաշտոնյաներ։

«Իրականում իշխանությունը սեփական մեղքերը, սեփական  հանցանքները, զանցանքները, դավաճանությունները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության կողմից հարգված անձանց, զինվորականներին, տարբեր գործիչների։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներել Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, հստակ դիրքորոշումը, կուլ չի տալիս ընդհանրապես իրենց ընտանիքի քաղաքացիական կեցվածքը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ էլ՝ նմանատիպ քրեական գործերի նպատակը հանրության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելն է։

Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2016 թվականին, այս պաշտոնից ազատվել՝  2021-ին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան