Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր հետեւանքների: Ուստի Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ երկու որոշումների կիրառումն ապահովել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հիմնական զեկուցողի խոսքով ընտանիքում բռնությունից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված համապատասխան համակարգի կիրառման փորձ ունեն մի շարք երկրներ՝ Կանադան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Վրաստանը:

Փոխնախարարի կարծիքով հսկողության նոր համակարգի ներդնումը կարող է չափազանց արդյունավետ լինել ընտանիքում բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության տեսանկյունից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին: Նշվել է, որ նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի հավաքածուի ձեռքբերման համար կպահանջվի շուրջ 560 մլն դրամ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ ողջունելի է, որ ընտանեկան բռնության մտահոգիչ աճին զուգահեռ իրականացվում են դրա կանխարգելմանն ուղղված քայլեր: Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որ պահպանվեն օրենքի այն նորմերը եւ կետերը, որոնք կապահովեն մարդու անձնական կյանքին չմիջամտելը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ անձնական տվյալների պահպանության ու պաշտպանության հարցին:

Հարակից զեկուցող Մարինա Ղազարյանը, կարեւորելով Կառավարության նախաձեռնությունը, անհրաժեշտ է համարել առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել հանձնաժողովում բարձրացված հարցերը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ընտանեկան բռնությունների դեմ պայքարը եւ դրա կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն: «Սա համալիր գործընթաց է, եւ տարբեր գործիքակազմերի կիրառմամբ մենք պետք է հասնենք ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ու բացառմանը»,- ընդգծել է պատգամավորը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող լրացումները քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն: