ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները քննարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ անդամի թեկնածու է առաջադրել Արմեն Սմբատյանին: 2007-2011 թթ. Սմբատյանը ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել: Դասավանդել է ՀՀ համայնքային ծառայության վերապատրաստման, ՀՀ ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացներում: Երկու անգամ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի: …

