Մոլդովայի վարչապետն անհրաժեշտ է համարում Մերձդնեստրից ՌԴ զորքերի դուրսբերումը

Լուրեր

16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
Բոլորը

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Մերձդնեստրից դուրս բերել ռուսական զորքերի օպերատիվ խումբը, գրում է Ինտերֆաքսը։

«Մոլդովան ներգրավված է մի գործընթացում, որը ներառում է Մերձդնեստրի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծում, դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, տարհանի զենքն ու զինամթերքը։ Ռուսաստանը խոստացել է դա անել, և ոչ մեկ անգամ: Մենք պետք է այնպես անենք, որ Ռուսաստանը կատարի իր խոստումները։ Սա է նշանակում ապառազմականացում»,- լրագրողներին ասել է Ռեչանը։

Նա հավելել է, որ խաղաղապահ գործողության կրճատման մասին խոսք չկա, որն իրականացվում է 1992 թվականի հուլիսի 21-ի ռուս-մոլդովական համաձայնագրով։

«Խոսքը ռուսական զորքերի աշխատանքային խմբի մասին է՝ ավելի քան 1500 ռուս զինվորականների, որոնք գտնվում են Մոլդովայի Հանրապետության տարածքում՝ առանց օրինական հիմքերի։ Իսկ Ռուսաստանը բազմիցս հաստատել է 14-րդ բանակի նախկին մնացորդները դուրս բերելու իր պարտավորությունները»,- ասել է Ռեչանը։

Անդրադառնալով Մոլդովայում իրավիճակի ապակայունացման թեմային՝ վարչապետն ասել է, որ նման սցենարներ կան, սակայն իրավասու մարմինները պատրաստ են մարտահրավերների։

Տաթև Ֆռանգյան