Խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆ
Քաղաքականություն
21.02.2023 | 21:51Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Այս մասին նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:
Գերատեսչությունը, սակայն, չի նշում, թե որ կողմից է արձանագրվել խախտումը:
«Տուժածներ չկան։ Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,- ասվում է տեղեկագրում:
Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ։