Սաղ հարկը ջարդեց, ինքնավնասում արեց. մանրամասներ Վարդենիսի աղմկահարույց դեպքից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աղմկահարույց պատմության հետքերով հասանք հաստատություն։ Ընդամենը մի քանի քայլ էինք մոտեցել շենքին, երբ մեզ ընդառաջ դուրս եկավ հաստատության պահակը և թույլ չտվեց առաջանալ, շտապեց ներս՝ այցի մասին ղեկավարությանը տեղեկացնելու։ Մի քանի րոպե հետո վերադարձավ և հայտարարեց, թե ներսում ղեկավարությունից մարդ չկա, իսկ մեզ հորդորեց լքել ինտերնատի տարածքը։

Իրավապահների պնդմամբ՝ հենց այս հաստատությունում են հիվանդները ենթարկվել խոշտանգման։ Նրանք պարզել են, որ բնակիչներից մեկի ներքնակը գցված է եղել հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից էլ՝  մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից: Հիվանդներից մեկն էլ տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմում, ըստ իրավապահների, շարունակաբար մաքրման աշխատանքներ է կատարել։ Եվ մինչ իրավապահները մանրամասներ են ներկայացնում, այստեղ մեզ հանդիպած գրեթե բոլոր աշխատակիցները ներսուդուրս էին անում՝ առանց որևէ մեկնաբանության։ Եթե մեկ-երկուսն էլ խոսում էին, կցկտուր մի քանի բառով ընդամենը պնդում էին, թե տուն-ինտերնատում ամեն ինչ կարգին է։

Աղմկահարույց դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգքրի մի քանի հոդվածով։ Տուն-ինտերնատի տնօրենը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել միանգամից երկու՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ինչպես նաև խոշտանգման հոդվածներով։ Վերջին հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև տուն-ինտերնատի միակ հոգեբույժին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով մեղադրվող տուն-ինտերնատի ևս երեք աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Սարքած պատմություն է․ տեղի ունեցածն այսպես է բնութագրում տուն-ինտերնատի տնօրեն Կարեն Խաչատրյանի ազգականը։

Մեր զրուցակիցը պնդում է, որ այդ հիվանդին առանց զսպման միջոցի կիրառման հնարավոր չէ պահել, և շարունակում՝ հակառակ դեպքում կապանքներից ազատելուց ժամեր անց ինչո՞ւ պետք է նրան տեղափոխեին Սևանի հոգեկան առողջության կենտրոն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող այս հաստատությունն առաջին անգամ չէ, որ սկանդալային պատմությամբ հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Ավելի քանի տասը տարի առաջ «Հետք»-ը պարզել էր, որ Վարդենիսի տուն-ինտերնատի այն ժամանակվա տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հոգեկան խնդիրներ ունեցողներին տարել է սարեր և ստիպել անասուն պահել: Այս բացահայտմանը հետևեցին իրավական գործընթացներ, սակայն տարիներ անց էլ հաստատությունում առկա խնդիրները մնում են չլուծված։ Երեկ նյարդահոգեբանական կենտրոն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը հիշեցնում է՝ դեռ 2021-ին օմբուդսմենի գրասենյակն այդ հաստատությունում արձանագրել է զսպման միջոցների կիրառման դեպքեր, որոնք օրենսդրությամբ սահմանված չեն, սակայն իրավասու նախարարությունը, ըստ էության, այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին աղմկահարույց դեպքի առնչությամբ մեկնաբանություն չտվեցին։ Մինչ այդ, գերատեսչությունից միայն կարճ պարզաբանում էին տարածել՝ նշելով, թե խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս՝ խոշտանգման հնարավոր դրսևորում համարում են դատապարտելի, իսկ կոնկրետ դեպքով հիշեցրել՝ գործն իրավապահների տիրույթում է։ ՄԻՊ ներկայացուցիչը, մինչդեռ, շարունակում է մատնանշել հրատապ լուծում պահանջող ևս մի քանի խնդիր։ Օրինակ՝ այն, որ տուն-ինտերնատն այժմ չունի հոգեբույժ։ Շուրջ 447 հիվանդի սպասարկող հաստատության միակ հոգեբույժը տնային կալանքի տակ է։

Նախարարությունից այս առնչությամբ հայտնեցին, թե տուն-ինտերնատի համար նախատեսված է հոգեբույժի երեք հաստիք, սակայն երկուսն առհասարակ համալրված չեն։ Անդրադառնալով իրավապահների պնդմանը, թե տնօրենը հաստատության բնակիչներին ստիպել է մաքրել իրեն կամ իր ընտանիքին պատկանող անասնագոմը,  Լաուրա Գասպարյանը պատմեց, թե տուն-ինտերնատի բնակիչների հետ ունեցած զրույցների ընթացքում նման պատմություն չի լսել։

Մենք այցելեցինք նաև նյարդահոգեբանական կենտրոնի տնօրեն Կարեն Խաչատրյանի տուն։ Նրա ընտանիքի անդամները հրաժարվեցին հարցազրույցից՝  հայտարարելով միայն, որ Կարեն Խաչատրյանի դեմ գործել է, իրենց ձևակերպմամբ, բանսարկուների խումբ, և նրան վարկաբեկելու փորձ է արվում։

Կարեն Խաչատրյանը, ի դեպ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, առաջիկայում պետք է այդ պաշտոնի համար մրցույթ անցկացվեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան