Լիազորությունների դադարեցման վտանգի առաջ. դատավոր Զարուհի Նախշքարյանը կրկին «մեղադրյալի» աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կրկին կարգապահական պատասխանատվության է կանչվել։ Արդարադատության նախարարությունն այս անգամ Բարձրագույն դատական խորհրդից պահանջում է դատավորին «պատժել» ֆեյսբուքյան անձնական էջում, ինչպես նաև լրատվամիջոցների հետ զրույցում արտահայտած մտքերի համար՝ կապված նախորդ տարեվերջին Խորհրդի կողմից դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման հետ։

Արդարադատության նախարարության համար հիմք են հանդիսացել Նախշքարյանի ֆեսբուքյան երկու գրառումները։ Մասնավորապես, դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ-ի որոշումից հետո Զարուհի Նախշքարյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել էր այդ որոշումը։

Նախարարությունը նշեց, որ այս հայտարարությունն ընդունում են որպես սպառնալիք՝ ուղղված ԲԴԽ-ին։ Մեկ այլ գրառմամբ, դատավորը մինչև ԲԴԽ-ի կողմից վճռի հրապարակումը, անուղղակի հարց էր բարձրացրել, ինչը ևս գրավել է գերատեսչության ուշադրությունը։

«Տարիներ ի վեր 5000-ից ավելի քաղ․գործի տակ անմարդկայնորեն ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորին մեղադրում են 4 գործով վճիռը տևական ժամանակ ուշացնելու համար։ Այս պայմաններում որքանով է «մեղադրանքը» արդարացի՝ որոշեք ինքներդ»,- նշված էր գրառման մեջ։

Հայկ Սանոյանն այսօրվա ելույթում անդրադառնալով այս գրառումներին՝ պնդեց, որ դատավորը «կասկածի տակ է դրել պետության պոզիտիվ պարտականությունների կատարումը»։

Երբ դատավոր Աննա Փիլոսյանի մասով ԲԴԽ որոշումից հետո Զարուհի Նախշքարյանը նշել էր, որ իր համար այն անակնկալ էր, քանի որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ լուծելու դատավորների ծանրաբեռնվածության հարցը, ըստ նախարարության՝ այստեղ ևս դատավորը թույլ է տվել նորմերի խախտում։

Կողմերի միջև հարցուպատասխանի ընթացքում, երբ տեղի էր ունենում Սուջյան-Նախշքարյան երկխոսությունը, նախարարի խորհրդականը մի քանի անգամ փորձեց կարճ պատասխաններ տալ, ըստ դատավորի՝ այդպես էլ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում։ Այս հանգամանքը վրդովեցրեց Նախշքարյանին։

Հարցուպատասխանը, սակայն, նոր հարցեր առաջացրեց դատավորի և նրա ներկայացուցիչների մոտ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որն այս գործով ևս Նախշքարյանի ներկայացուցիչն է, վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց։ Ըստ նրա՝ այն գործադիրի կողմից դատավորին պատժելու միտում ունի։

Շուրջ 3 ժամ քննելով կարգապահական վարույթի մասով միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարճման միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտում։ Մնացած մասով քննությունը կշարունակվի․ նիստն այսօր հետաձգվեց։

Նշենք, որ շուրջ 10 տարի դատավորի պաշտոնը զբաղեցնող Զարուհի Նախշքարյանի համար սա չորրորդ կարգապահական վարույթն է։ Միայն 2021 թվականին նախարարության կողմից 3 միջնորդություն է ներկայացվել Խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով։ Դրանցից երկուսը մերժվել է, մեկով հայտարարվել խիստ նկատողություն։ Ստացվում է, որ եթե այս անգամ նախարարության միջնորդությունը բավարարվի, դատավորի լիազորությունները կդադարեցվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան