Բայդենի այցն Ուկրաինա պատմական է, ուղերձը հստակ է՝ ՌԴ-ն պարտվելո՛ւ է. Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին է լրանում, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով երեկ եկել էր Կիև։ Նա և Վլադիմիր Զելենսկին քայլում էին Կիևի փողոցներում, ինչի ընթացքում հնչում էին օդային տագնապի ազդանշաններ։ Բայդենն Ուկրաինայում հայտարարեց ռազմական նոր օգնության մասին՝ ԱՄՆ-ն առաջիկայում ևս 500 միլիոն դոլար ռազմական օգնություն կտրամադրի, որն իր մեջ կներառի հրետանային միջոցներ, ՀՕՊ ռադարներ և Himars համակարգեր։ Ուկրաինային աջակցելու հարցով վերջերս տեղի է ունեցել նաև ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքը Բրյուսելում, որի ընթացքում տանկեր մատակարարելու համաձայնություն ձեռք բերվեց։

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմնական արդյունքներ նա կառանձնացնի ԱՄՆ նախագահի այցից, ի՞նչ ուղերձ էր դա Ուկրաինային։

«Ուկրաինայում շատերն այս այցը համարում են պատմական, ինչի համար մի քանի հիմք կա։ Նախևառաջ, ԱՄՆ նախագահը Ուկրաինա գալիս է 15 տարի անց, և մանավանդ այսպիսի պայմաններում, երբ Ուկրաինան պատերազմում է ռուս ագրեսորի դեմ։ Անսպասելի էր այս այցը։ Դժվար թե կարելի էր գալ Կիև, երբ հարձակումներ են լինում, հրթիռային հարվածներ են լինում Կիևի վրա։ Այդ իմաստով՝ սա անսպասելի էր։ Ուկրաինացիները ոգևորված են Բայդենի այցելությամբ։ Նա հույս բերեց իր հետ, որ Ուկրաինան կհաղթի»,- ասաց Ալեքսանդր Բոժկոն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան