Մոլդովան ցանկանում է երկրում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել՝ որպես անվտանգության քաղաքականության մաս

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի իշխանությունները քննարկում են երկրում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը՝ անվտանգության քաղաքականության շրջանակում։ Երկրի արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն հայտնել է, որ այս հարցը քննարկվել է Բրյուսելում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հետ հանդիպմանը։

«Մենք քննարկել ենք անվտանգության ամրապնդման գործիքները ներքին գործերի հարթությունում, այդ թվում՝ քաղաքացիական առաքելության միջոցով, խորհրդատվական մանդատով ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում, բարձրացնելու մեր երկրի՝ ընթացիկ մարտահրավերներին արձագանքելու կարողությունը»,- գրել է Պոպեսկուն իր Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ Մոլդովայի իշխանությունները կարծում են, որ երկիրը պետք է ակտիվացնի համագործակցությունը ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը նախօրեին ասել էր, որ Բրյուսելն ուսումնասիրում է Մոլդովա առաքելություն ուղարկելու հնարավորությունը՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Ըստ նրա՝ այն պետք է աջակցի Մոլդովային որպես ԵՄ թեկնածու և մեծացնի նրա դիմակայունությունն արտաքին միջամտությանը և ապակայունացնող ջանքերին։

Տաթև Ֆռանգյան