Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի շեմին. Զարուհի Նախշքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:

Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ:
Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը և դատարանի գործողությունները։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Նախշքարյանին վերագրվել  է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումներ։
ԲԴԽ որոշումն ինձ համար անկանկալ էր և խնդրահարույց համաչափության տեսանկյունից»,- պարզաբանեց Նախշքարյանը՝ հավելելով, որ այսպիսի արտահայտություն արել է ԲԴԽ որոշման բովանդակությանը ծանոթանալուց հետո։

«Դուք ծաղկաքաղ եք արել իմ հարցազրույցից․ ձեր դեպքում դուք դա համարում եք թույլատրելի, իսկ մեր դեպքում՝ ոչ։
Ի՞նչն է պատճառը, որ դուք ծաղկաքաղ եք արել իմ հարցազրույցից և ֆեյսբուքյան գրառումներից`  փորձելով մատուցել ձեր նախընտրած սոուսով։

Չորս դրվագներ եք նշել, որոնք տարբեր հարթակներում և տարբեր ժամանակահատվածներում են կատարվել, դուք համարում եք, որ գնահատողական վերաբերմունք եմ դրսևորել, կոնկրետ իմ ո՞ր արտահայտությունն է եղել պարսավելի և դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող։ Խնդրում եմ պարզաբանել» ,- դիմելով ԱՆ ներկայացուցիչներին՝ նշեց Նախշքարյանը։

Դատավոր Նախշքարյանի համար ընդունելի չէին նախարարության ներկայացուցչի պարզաբանումները։

«Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի շեմին»,- հայտարարեց Զարուհի Նախշքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։