Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան բողոք են փոխանցել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակում «Վաշինգտոնի ներգրավվածության ընդլայնման հետ», գրում է Ինտերֆաքսը։

«Փետրվարի 21-ին ՌԴ ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին դեմարշ է արվել՝ կապված Կիևի վարչակարգի կողմից ռազմական գործողություններին ԱՄՆ-ի աճող ներգրավվածության հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «դեսպանին հանձնված նոտայում նշվել է Ուկրաինային զինատեսակներով խթանելը, ինչպես նաև ռուսական ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար թիրախների փոխանցումը ակնհայտորեն ապացուցում է ամերիկյան կողմի պնդումների անհամապատասխանությունն ու կեղծիքը, որ Միացյալ Նահանգները հակամարտության կողմ չէ»։

«Նշվել է նաև, որ Կիևին մատակարարվող զենքերը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիները, օրինական թիրախ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Մոսկվան նշել է, որ իրավիճակի ապաէսկալացիայի համար «Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական գործունեության դադարեցում»։

Ռուսական կողմը նաև ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ պետք է բացատրություն տա «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ և չմիջամտի օբյեկտիվ հետաքննությանը։

Էմմա Չոբանյան