Իմ ո՞ր արտահայտությունն է եղել պարսավող և արդարադատությունը նսեմացնող. Զարուհի Նախշքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:16
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:

Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ:

Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը և դատարանի գործողությունները։

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Նախշքարյանին վերագրվել  է վարքագծի կանոնների որոշակի խախտումներ, մասնավորապես դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված խախտումներ։

«ԲԴԽ որոշումն ինձ համար անակնկալ էր և խնդրահարույց՝ համաչափության տեսանկյունից»,- պարզաբանեց Նախշքարյանը՝ հավելելով, որ այսպիսի արտահայտություն արել է Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ որոշման բովանդակությանը ծանոթանալուց հետո։

«Դուք ծաղկաքաղ եք արել իմ հարցազրույցից․ ձեր դեպքում դուք դա համարում եք թույլատրելի, իսկ մեր դեպքում՝ ոչ։ Ի՞նչն է պատճառը, որ դուք ծաղկաքաղ եք արել իմ հարցազրույցից ու ֆեյսբուքյան գրառումներից և փորձում եք մատուցել ձեր նախընտրած սոուսով։

Չորս դրվագներ եք նշել, որոնք տարբեր հարթակներում և տարբեր ժամանակահատվածներում են կատարվել, և դուք համարում եք, որ գնահատողական վերաբերմունք եմ դրսևորել։ Կոնկրետ իմ ո՞ր արտահայտությունն է եղել պարսավելի և դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող։ Խնդրում եմ պարզաբանել»,- դիմելով ԱՆ ներկայացուցիչներին՝ նշեց Նախշքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։