Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել Երևանի որոշման կապակցությամբ՝ չմասնակցել այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանեց, որ ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը հիմա Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն …

