ՌԴ-ն Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցել խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների ռուսական տեսակետները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
Բոլորը

Ռուսական կողմը հետևողական օգնություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի չափանիշների մշակման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է  ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը «նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Դրանց հիմքում բարձրագույն մակարդակով 2020-2021 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը նախատեսում է մի շարք առաջնային քայլեր, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, քաղաքացիական հասարակության միջոցով շփումներ: Մենք հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, որ «այդ քայլերը բերելու են պայմանների ստեղծման՝ տարածաշրջանում կայուն, արդար խաղաղություն հաստատելու համար, որի արտացոլումն էլ դառնալու է խաղաղության պայմանագիրը»։

«Մեր միջնորդությունը կառուցողական և բովանդակալից երկխոսության ապահովումն է՝ երկու կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Այդ նպատակով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Երևան և Բաքու պարբերական այցեր է կատարում։ Մենք նաև մեր գործընկերներին փոխանցել ենք ռուսական տեսակետները խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և չափանիշների վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան