«Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին՝ խնդիրները լուծելու համար,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, բայց ուժերը եղել են խիստ անհամաչափ։ Ուղղակի պետք է կանխատեսեինք նման իրավիճակ և …

