Բաքուն Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին մեղադրել է «Հայաստանի քարոզչական կեղծ թեզերն» օգտագործելու մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է նախօրեին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հայտարարություններին, որոնք ակնհայտորեն այնքան էլ Բաքվի սրտով չեն։

Մասնավորապես, Ադրբեջանը նշում է, որ, իբր, Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարի դրսևորած «կողմնակալ» դիրքորոշումը, որը «տեղյակ չէ տարածաշրջանում տիրող իրավիճակին և լիովին հակասում է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին», որևէ հիմք չունի։

«Կարծես թե լյուքսեմբուրգյան կողմը, ինչպես նախկինում, դեռևս չի հրաժարվել հայկական կողմի կեղծ քարոզչությունն արտացոլող թեզերի կիրառման պրակտիկայից։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նման սադրիչ ու կողմնակալ հայտարարությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Նշենք, որ Ասելբորնը հայտարարել էր, թե Լյուքսեմբուրգն ու իր եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել դռները, այս միջանցքը մարդկանց համար է, որոնք բնակվում են Լեռնային Ղարաբաղում, որոնք կկարողանան տեղաշարժվել։ Սա կապ է Հայաստանի հետ, և պետք է սա հարգել»,- ասել էր Լյուքսեմբուրգի դիվանագիտության ղեկավարը։

Էմմա Չոբանյան