ՌԴ-ն ներկայացված կլինի ԵԱՀԿ վեհաժողովում. Ուկրաինան և Լիտվան սպառնում են բոյկոտել

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ավստրիայի որոշումը՝ թույլ տալ ռուսներին Վիեննայում մասնակցել ԵԱՀԿ վեհաժողովի աշխատանքներին, միջազգային դժգոհություն է առաջացրել: Ուկրաինան և Լիտվան ցանկանում են բոյկոտել անվտանգության կազմակերպության ձմեռային հանդիպումը (փետրվարի 23-24-ին), գրում է Euronews-ը:

«Մեր պատգամավորները չեն ցանկանում նստել նույն սենյակում կամ նույն շենքում, որտեղ կան Ռուսաստանի ներկայացուցիչներ, ովքեր նախաձեռնել, աջակցել և շարունակում են բորբոքել Ուկրաինայում պատերազմը։ 20 երկրների ավելի քան 80 պատգամավորներ նամակ են գրել Ավստրիայի խորհրդարանին և կառավարությանը՝ վիզաներ չտրամադրելու և այս որոշումը վերանայելու հստակ խնդրանքով»,- հայտարարել է ԵԱՀԿ-ում Լիտվայի մշտական ներկայացուցիչ Վայդոտաս Վերբան։

Մինչ Լեհաստանը և Մեծ Բրիտանիան վերջերս մերժեցին ռուս խորհրդարանականների այցը ԵԱՀԿ-ի իրենց միջոցառումներին, Ավստրիան այլ մոտեցում է ցուցաբերում: Երկրի կառավարությունը հայտարարել է, որ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության պաշտոնական նստավայր՝ Վիեննան, միջազգային իրավունքի համաձայն, պարտավոր է վիզաներ տրամադրել բոլոր պատվիրակություններին։ Բացի այդ, Ավստրիայի իշխանությունները ցանկանում են պահպանել երկխոսությունը։

Տաթև Ֆռանգյան