Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե արդյոք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հակակոռուպցիոն հանձնաժողովի հրապարակած կոռուպցիայի համաթիվը, նշել է. «Շատ մտահոգված եմ այդ տվյալով, և իմ վերաբերմունքն ամենևին այնպես չէ, թե այդտեղ վիճակագրության սխալ կա»: Նա հավելել է, որ այդ թեմայով մի քանի քննարկում եղել է ու առաջիկայում ևս նախատեսվում է: …

