Հայաստանում ԵՄ գրասենյակը հայտնել է Եղեգնաձորում առաքելության կենտրոնակայանի գործարկման մասին

Լուրեր

15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
Բոլորը

ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը 2023 թվականի փետրվարի 20-ին և 21-ին այցելել է Հայաստան՝ Եղեգնաձորում ԵՄ առաքելության գրասենյակը բացելու նպատակով: Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Բացման արարողությունը համընկել է փետրվարի 20-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից ՀՀ-ում ԵՄ առաքելության (EUMA) գործարկման մասին Խորհրդի որոշման ընդունմանը:

Տոմատը հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի, ԱԳ նախարար Միրզոյանի և նրա տեղակալի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև ԱԱԾ պետի և սահմանապահ զորքերի հրամանատարի հետ։ ԵՄ Քաղաքացիական գործողությունների հրամանատարին բոլոր հանդիպումներին ուղեկցել են EUMA-ի նորանշանակ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը:

Տոմատը բացել է EUMA-ի գլխամասային գրասենյակը՝ հայտարարելով, որ EUMA-ն հասել է նախնական օպերատիվ կարողություններին (մոտ 50 աշխատակիցներ ներկայում տեղակայված են EUMA-ում), ինչը թույլ է տալիս առաքելությանը սկսել գործունեությունը:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել առաքելության 6 առաջապահ օպերատիվ բազաների ղեկավարների ներկայությամբ։

Ստեֆանո Տոմատը շեշտել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության ոգին, որն ամրապնդվել է EUMA-ի գործարկումով: Նա, միաժամանակ, ընդգծել է, որ առաքելությունը քաղաքական գործընթացին աջակցելու գործիք է, որը պետք է առաջ տանեն առաջին հերթին երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը։

Տաթև Ֆռանգյան