Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը լուսանկարներ է հրպարակել թուրքական Ադըյամանում հայ փրկարարների աշխատանքից։ «Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է աշխատանքը Ադըյամանում։ Սպասում ենք լավ նորությունների»,-գրել է նա Թվիթերում։ Հավելենք, որ նախօրեին Հայաստանից փրկարարական խումբ է մեկնել Սիրիա և Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, իսկ …

