Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը հանդես են եկել ասուլիսով և ամփոփել հանդիպման արդյունքները: «Մենք շատ ուրախ ենք կայացված որոշման համար,- անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, նշեց Փաշինյանը։ «ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, …

