Շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք խմբի ուղարկումը Լաչինի միջանցք և ԼՂ․ Փաշինյանը՝ Շոլցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր ամենահրատապ խնդիրն է այն է, որ Ադրբեջանի կողմից փակվել է Լաչինի միջանցքը, Ադրբեջանի գործողությունները եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում են, ինչը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ քաղաքականության մի մասն է։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հասնելու և ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։ Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է ՀՀ ժողովրդավարությանը՝ խաթարելով մեր կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ շատ էական կարող է լինել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ ուղարկելը՝ իրավիճակին ավելի համապարփակ ծանոթանալու համար։ Նա հիշեցրեց, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ՝ պարտադրելով Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ ՀՀ վարչապետը կոչ արեց միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել ՝ ապահովելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

Փաշինյանը կարևորեց ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության՝ Գերմանիայի հստակ դիրքորոշումը, որն էլ, ըստ ՀՀ վարչապետի, կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին։ Նա նաև շեշտեց, որ Հայաստանի իշխանություննները պատրաստակամ են ջանքեր ներդնել ՀՀ-ի և Գերմանիայի միջև համագործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է։ Այսօր նա հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը հանդես են եկել ասուլիսով և ամփոփել հանդիպման արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում։