Ինքներս ենք ընտրելու՝ ով մեզ հոսանք մատակարարի․ Էլեկտրաէներգիայի շուկան կդառնա տելեկոմի պես․ Սեդա Շահինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Սովորական բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիան Հայաստանում ունի հաստատուն գներ, առայժմ։ Շուտով դա փոխվելու է, առաջիկա տարիներին բնակիչները ստանալու են նոր առաջարկներ՝ տարբեր գներով։ Մինչ այդ, էլեկտրաէներգետիկայի շուկան ազատականացվում է ընկերությունների համար։ Այս ամենի մասին զրուցել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանի հետ։

–Տիկի’ն Շահինյան, մինչ բնակիչների համար տարբեր առաջարկների ի հայտ գալը` զրույցը սկսենք նրանից, թե ինչ է առհասարակ նշանակում այս ազատականացումը, ինչո՞ւ ենք գնում դրան՝ հստակ փոխարժեքներ ունենալու փոխարեն։

-Էլեկտրաէներգետիկ համակարգում շուկայի ազատականացումը բնագավառի ռեֆորմ է, որին գնում է առաջադեմ աշխարհը։ Առաջադեմ երկրները կա՛մ իրականացրել, կա՛մ իրականացնում են այդ ռեֆորմը։

–Նախորդ տարի մեկնարկեց ծրագիրը, որով խոշոր ընկերություններն այն ժամանակ՝ կամավոր, իսկ հիմա՝ արդեն պարտադիր պետք է միանան ազատ շուկային։ Կարո՞ղ եք նշել ընկերություններ, որոնք արդեն միացել են։

-Այսօր 42 սուբյեկտ ունենք, որ գործում են ազատ շուկայում։ Մեզ բոլորիս հայտնի ընկերություններ են՝ «Արարատ Ցեմենտ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեոպրոմայնինգ», «Վեոլիա»։ Ես խոշորներից թվեցի, բայց, բնականաբար, կան նաև ոչ խոշոր ընկերություններ, որոնք ազատ շուկայում են գործում՝ կա՛մ ինքնուրույն՝ որպես որակավորված սպառող, կա՛մ գործում են մատակարարների ու թրեյդերների խմբերում։

–Քննարկումների ժամանակ ամենամեծ խնդիրը հետևյալն էր․ ինչպե՞ս են սովորական բնակիչները, օրինակ, ատոմակայանի էժան էլեկտրաէներգիայի համար մրցակցելու խոշոր ընկերությունների հետ։

-Լավ հարց է, որովհետև բոլորին է դա մտահոգում, բայց ես ուզում եմ նկատի ունենանք, որ այդ մրցակցությունը, ըստ էության, տարբեր հարթություններում է տեղի ունենում։ Մեծածախ շուկայում ինձ և Ձեր համար մրցակցելու են մատակարարները։ Եվ իրենք շատ ավելի մասնագիտացած են իրենց պատրաստվածությամբ, իրենց փորձառությամբ, և ունենալու են այդ հնարավորությունը՝ հավասար պայմաններով մրցակցելու շուկայի այլ խոշոր խաղացողների հետ՝ հնարավորինս ձեռնտու պայմաններով ձեռք բերելու այդ հոսանքը։

Եվ այստեղ իրենք են սովորական բաժանորդին առաջարկելու և համոզելու։ Այսինքն՝ ուղղարկիորեն ես և Դուք չենք մրցակցելու ընկերությունների հետ։ Այդ մրցակցությունը մեր փոխարեն կատարելու են մեր մատակարարները։

–Այսինքն՝ մենք կարիք չունենք խորանալու մասնագիտական ամեն ինչի մեջ։

-Սովորական բաժանորդները, կարծում եմ, կարիք ունեն խորանալու և մասնագիտանալու նրա մեջ, թե իրենց ինչ առաջարկներ են արվելու։ Օրինակ, մենք այսօր օգտվում ենք տելեկոմ ծառայություններից, և ինքներս ենք որոշում՝ օգտվել այս կամ այն օպերատորի ծառայությունից։ Այսինքն՝ այնտեղ էլ մենք ընտրությունը պետք է կատարենք մատակարարների միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան