Պուտինը Բրյանսկի շրջանում տեղի ունեցած իրադարձություններն «ահաբեկչություն» է անվանել

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի մարզում այսօր տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական գործողություն»՝ հավելելով, որ Ուկրաինայից «դիվերսանտների խումբը ներխուժել է սահմանամերձ գյուղեր», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Ռուս կամավորական կորպուսը»՝ ռուսներից կազմված ռազմական կազմավորում, որը կռվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Նրանց ներկայացուցիչները մի քանի լուսանկար և տեսանյութ են տեղադրել Բրյանսկի շրջանի Լյուբեչանե գյուղի մանկաբարձական կետի մոտից։

Պուտինն ասել է, որ «դիվերսանտները դիտավորյալ կրակել են մեքենայի վրա»՝ տեսնելով, որ դրանում խաղաղ բնակիչներ ու երեխաներ են։

«Տեսնում էին, որ դա քաղաքացիական մեքենա է։ Տեսնում էին, որ այնտեղ նստած են խաղաղ բնակիչներ, երեխաներ։ Սովորական «Նիվա»։ Կրակ են բացել դրա ուղղությամբ»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ռուսական Telegram ալիքներն ու իշխանամետ լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել են, որ, իբր, դիվերսանտները կրակել են դպրոցական ավտոբուսի վրա։ Արդյունքում ավտոբուսի վարորդն ու մի աղջիկ ենթադրաբար մահացել են։ Տեղի իշխանություններն այնուհետև հերքեցին այս հաղորդագրությունները՝ ասելով, որ Բրյանսկի շրջանի այդ տարածքում դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։

Տաթև Ֆռանգյան