16 Նոյեմբեր 2022 | 23:09
Ալբանիայի նախագահը Ալիևին հորդորել է ճանաչել Կոսովոյի անկախությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին մեկօրյա պաշտոնական այցով Ալբանիայում էր, որտեղ բանակցություններ է անցկացրել այդ երկրի նախագահի և վարչապետի հետ։ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգան Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի աջակցությանն են ապավինում Կոսվոյի ճանաչման հարցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ Կոսովոն շատ կարևոր է Ալբանիայի համար ոչ միայն կայունության, …