Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գործով անցնող անձանցից երկուսի՝ Էդմոն Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի խափանման միջոցները։ Դատավոր Անի Մարտիրոսյանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ կիրառվել է խափանման նոր միջոց՝ տնային կալանքը, որը նախատեսված է քրեական դատավարության նոր օրենսգրքով։ Էդմոն Գրիգորյանի նկատմամբ տնային կալանքից բացի կիրառվել է 30 միլիոն դրամ գրավը, …

