Ռուսական ուժերը գրավել են Բախմուտի վարչական շենքը և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն. ISW

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ուկրաինական ճակատում տիրող իրավիճակի մասին իր հերթական զեկույցում Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հաստատում է ռուսական աղբյուրների տվյալները, որ «Վագների» ուժերը ապրիլի 2-ի գիշերը կարողացել են գրավել Բախմուտի վարչական շենքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ISW-ի տվյալների համաձայն՝ ապրիլի 3-ին ռուսական ուժերը շարունակել են առաջ շարժվել քաղաքի կենտրոնում։ Ինչպես գրում են ամերիկացի փորձագետները, Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչները հաստատում են ISW-ի եզրակացություններն այն մասին, որ «վագներականների» հետ միասին Բախմուտում ավելի շատ սկսել է գործել ՌԴ կանոնավոր բանակը, մասնավորապես ռազմաօդային ուժերը։

Երկուշաբթի գիշերը «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ռուսական ուժերը «իրավաբանորեն գրավել են» Բախմուտը։ Ընդ որում, նա հայտնել է, որ քաղաքի արևմտյան մասում մնում են ուկրաինական ուժերը։ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները Պրիգոժինի խոսքերն անվանել են իրականությանը չհամապատասխանող․ նրանք պնդում են, որ Ուկրաինայի ԶՈւ ուժերը շարունակում են կռվել Բախմուտի համար։