Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 ավտոճանապարհը փակած բեռնատարների վարորդների հետ։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։ «Ռոբերտ Ղուկասյանը մինչ այս պահը գտնվում է տվյալ ճանապարհահատվածում»,– ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բեռնատարների վարորդները փակել են Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը։ Պատճառը բեռնատարների կշռման գործընթացն …