Կանանց Հայաստանում սահմանափակում են ոչ թե տղամարդկանց ճնշումները, այլ սեփական կարծրատիպերը. ապաքաղաքական զրույց Արմինե Հովհաննիսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ կանայք Հայաստանում բավականաչափ «էմանսիպացված» են, նրանց հիմնական խնդիրները պայմանավորված են ոչ այնքան պետության կամ տղամարդկանց ճնշմամբ, որքան սեփական ներքին սահմանափակումներով: Հաղորդման հյուրը վերապահում է անում, դա վերաբերում է իր և ավելի ավագ սերնդին, իսկ հաջորդ սերունդներն այդ առումով, թերևս, ավելի ազատ են:

Անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին՝ Արմինե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնում, որ այստեղ պետք է նժարի վրա դնել տարբեր գործոններ: Խոսքը, մասնավորապես, այն կանանց մասին է, որոնք ցանկանում են երեխա ունենալ և դաստիարակել նրանց առանց երկրորդ ծնողի: Այստեղ պահպանողական մտածողության նկատառումները, հաղորդման հյուրի կարծիքով, պետք է զիջեն կանանց ընտրություն տալու հրամայականին, ինչպես նաև մեր պետության շահերին:

Հասարակական կյանքին, բիզնեսին, քաղաքականությանը կանանց ներգրավվածության առումով Հայաստանը, տիկին Հովհաննիսյանի կարծիքով, վատ դիրքերում չէ: Այստեղ կարևոր են ոչ միայն օրենսդրական նորմերը, այլև կյանքի փոփոխվող պահանջները: Հաղորդման հյուրի համոզմամբ՝ կինն իր հետ բերում է սեր, հանդուրժողականություն և հավասարակշռություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան