Ինչու է եվրոպացի առաջնորդների այցը Պեկին կարևոր Ուկրաինայի համար. VOA-ի անդրադարձը

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերահաստատել է Զելենսկիի հետ ճիշտ պայմաններում և ճիշտ ժամանակին խոսելու իր պատրաստակամությունը: Այս մասին ապրիլի 6-ին Չինաստանում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Նա նշել է, գրում է Deutsche Welle-ն, որ «սա դրական պահ է» և Պեկինում կայացած բանակցություններում ընդգծել է իր հաստատակամությունը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խաղաղության ծրագրին։

«Չինաստանի վրա դրված է մեծ պատասխանատվություն օգտագործելու իր ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Մենք հույսեր ենք կապում Չինաստանի օգնության հետ»,- ասել է նա:

Ապրիլի 6-ին կայացած մամլո ասուլիսում Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո, որին մասնակցում էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հույս հայտնեց, որ Չինաստանը Ռուսաստանին ռազմական տեխնիկա չի տրամադրի ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի ճանապարհով։

«Ագրեսորին զենք մատակարարելը կլինի միջազգային իրավունքի խախտում և լրջորեն կվնասի մեր հարաբերություններին»,- ասել է նա, գրում է Deutsche Welle-ն։

Եռօրյա պետական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Պեկին այցին զուգահեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն առանձին հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավարի հետ, ինչպես նաև մասնակցել Չինաստանի և ԵՄ ղեկավարների հետ եռակողմ բանակցություններին:

Ավելի վաղ պաշտոնական Կիևում նրանք խոսել էին Ուկրաինայի և Չինաստանի ղեկավարների միջև զրույցի անհրաժեշտության մասին՝ Մոսկվայում Սի Ցզինփինի և Վլադիմիր Պուտինի հանդիպման պայմաններում։

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը մարտի 21-ին կարևորել է Զելենսկու և Սիի միջև հեռախոսազրույցը։

Չինաստանի «Խաղաղության ծրագիրը»

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման տարելիցի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստաթուղթ է հրապարակել, որը ձևակերպել է Չինաստանի առաջարկները՝ վերջ դնելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ։

Այն պարունակում է տասներկու կետեր, ներառյալ «խաղաղության բանակցությունների վերսկսում» ու «ռազմական գործողությունների դադարեցում»: «Բոլոր կողմերը պետք է աջակցեն Ռուսաստանին և Ուկրաինային՝ աշխատելու նույն ուղղությամբ և որքան հնարավոր է շուտ վերսկսել ուղիղ երկխոսությունը՝ իրավիճակը աստիճանաբար դեէսկալացիայի ենթարկելու համար», նշված է ծրագրում:

Փաստաթուղթը տեղադրված է Չինաստանի ԱԳՆ կայքում, որը կոչվում է «Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ»։ Նրա թեզերը քննադատության են ենթարկվել պաշտոնական Կիևում, ինչպես նաև այն երկրներում, որոնք աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։

Պեկինի դիրքորոշումը

Այնուամենայնիվ, Politico կայքը հայտնում է, որ Էմանուել Մաքրոնի Չինաստան կատարած պետական այցի երկրորդ օրը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հաստատել է իր դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման վերաբերյալ՝ ասելով, որ «բոլոր կողմերն» ունեն «խելամիտ անվտանգության մտահոգություններ»: Նա որևէ ակնարկ չի արել, որ կօգտագործի իր ազդեցությունը հակամարտությունը դադարեցնելու համար։

Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Չինաստանի ղեկավարն ասել է, որ «Չինաստանը պատրաստ է միանալ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը կոչ անելով մնալ ռացիոնալ և հանգիստ «ուկրաինական հարցում»:

Politico-ն նշում է, որ Ֆրանսիայի նախագահը եկել է Չինաստան՝ հուսալով դրդել Պեկինին՝ օգտագործելու իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, ինչպես նաև ստիպել Չինաստանին հանդես գալ Բելառուսում միջուկային հրթիռներ տեղակայելու Կրեմլի սպառնալիքների դեմ:

Իր հերթին, ըստ AFP գործակալության, Էմանուել Մաքրոնը Պեկինում լրագրողների հետ զրույցում ասել է. «Հակամարտության սկզբից մենք որոշել ենք օգնել զոհին և նաև հասկացրել ենք, որ ցանկացած ոք, ով օգնի ագրեսորին, մեղսակից կլինի միջազգային իրավունքի խախտմանը»:

Նա նաև ապրիլի 5-ին ասել է, որ «կփորձի կառուցել և ինչ-որ կերպ Չինաստանին բերել ընդհանուր պատասխանատվության դաշտ միջազգային հարցերում խաղաղության և կայունության համար», ներառյալ Ուկրաինան, Իրանը և Հյուսիսային Կորեան, հաղորդում է AP NEWS-ը:

Առանց պատրանքների և Չինաստանի դերի վերագնահատման

Վերլուծաբան Ալեքսեյ Գարանը կարծում է, որ պատրանքներ չպետք է լինեն Չինաստանի ղեկավարության դիրքորոշման վրա ազդեցության հարցում։

«Շատ կարևոր է, որ Արևմուտքը չգերագնահատի Չինաստանի դերը և չգնա որևէ զիջման, որը Չինաստանը կարող է մեկնաբանել որպես Արևմուտքի թուլություն։ Այն, որ Արևմուտքն այժմ լսում է միջուկային սպառնալիքներն ու շանտաժը Մոսկվայից և դանդաղ է օգնություն ցուցաբերում Ուկրաինային, ուղղակի լավ ազդանշան չէ Չինաստանի հետ կապված անվտանգության իրավիճակի հարցում»,- «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցին ասել է Ալեքսեյ Գարան։
Նրա կարծիքով, Չինաստանը տեսնում է, որ Ռուսաստանին որոշակիորեն հաջողվում է միջուկային շանտաժը և կարող է օգտագործել այս հռետորաբանությունը ապագայում Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակում։

«Որքա՞ն կարող ենք ակնկալել, որ Չինաստանը կփոխի իր դիրքորոշումը: Առնվազն Ռուսաստանին զենք չմատակարարելու ու Պուտինին թույլ չտալու, որ միջուկային զենքի շանտաժ կիրառի։ Ցավոք սրտի, մենք տեսանք, որ Պուտինը հայտարարեց Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին Սիի Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո: Եվ նույնը, Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ միջուկային զենքի նման տեղակայում և տարածում չպետք է լինի»,- ընդգծում է Ալեքսեյ Գարանը։

Նա կարծում է, որ Պեկինը չափազանց շատ է կրկնում ռուսական նարատիվները և քարոզչական կարգախոսները, որպեսզի հուսալ, որ Չինաստանի դիրքորոշումը կփոխվի «ուկրաինական հարցում»:

«Բայց ինձ թվում է, որ նրա դիրքորոշումը կարող է կարևոր լինել առանցքային պահերին, ներառյալ միջուկային զենքի սպառնալիքը դադարեցնելու, ռուսական զորքերը Զապորոժիեի ատոմակայանից դուրս բերելու և հացահատիկային միջանցքներն անխափան շահագործելու համար», – ասել է Ալեքսեյ Գարանը:

Երկխոսության գործընթացի դրական կողմերը

Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Իգոր Սեմիվոլոսը իր հերթին մատնանշում է Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների միջև երկխոսության բուն գործընթացի դրական կողմը։

«Ֆրանսիան ստիպեց Չինաստանին խոսել, երկխոսության մեջ մտնել։ Բայց նրա հայտարարությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել. երբ Պեկինը խոսում է դեէսկալացիայի մասին, ի՞նչ է դա նշանակում։ Դադարեցնե՞լ զենքի մատակարարումները Ուկրաինա, դադարեցնե՞լ պատերազմն առաջնագծում: Այստեղ շատ տարբեր տարբերակներ կան: Առայժմ ֆրանսիական կողմը չինացիներին առաջարկում է ինչ-որ «գին», որը, համեմատաբար, կգերազանցի Մոսկվայի հետ երկխոսության և Ամերիկայի հետ կոշտ առճակատման հարցում նրանց քաղաքականությունն ու ընթացքը»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանն ասել է Իգոր Սեմիվոլոսը։

Նա նշում է, որ Փարիզ-Պեկին երկխոսությունում ԱՄՆ-ը խաղում է «երրորդ բացակայողի» դերը, քանի որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները չափազանց կարևոր են կողմերի համար։

«Եվրոպան տվյալ դեպքում հանդես է գալիս իրադրության «մեղմացնողի» դերում: Պարզ է, որ Չինաստանի ռազմավարական ծրագրերը հիմնված են նաև Եվրոպայի հետ հարաբերությունների վրա։ Առանցքային խնդիրը դեպի Եվրոպա ապրանքների հասանելիությունն է»,- ընդգծում է Իգոր Սեմիվոլոսը։

Նրա կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահի այցը Չինաստան կարևոր է նաեւ միջպետական տնտեսական հարաբերությունների առումներով։

«Չնայած նրան, որ Մաքրոնը շատ է խոսում Ուկրաինայի մասին, նա նաև կարևորում է տնտեսությունը և գործարար կապերը, ուստի նա եկել էր մեծ պատվիրակությամբ։ Միգուցե տնտեսական ասպեկտն ավելի կարևոր է, քաղաքականը՝ պակաս կարևոր, բայց մենք հույս ունենք, որ Չինաստանը կլսի ֆրանսիացիների խոսքերը»,- կարծում է Իգոր Սեմիվոլոսը։