Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով մետաղների գների մասին` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ վերջին կանխատեսումների համաձայն` ակնկալվում է, որ պղնձի գները տարվա ընթացքում կբարձրանան։ Դա հիմնականում պայմանավորված է լինելու Չինաստանի տնտեսության վերականգնմամբ ու ավելի բարձր տնտեսական աճով, քան եղել է 2022 թվականին։ Գալստյանի խոսքով` տարվա միջին գինը 1 տոննայի դիմաց լինելու է 9100 դոլար։ …

