ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները,այդ թվում՝ իրենց ընդհանուր մտահոգությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական ագրեսիայի և Թուրքիայի ջանքերի մասին՝ ապահովելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնության նորացումը: …

