Իլոն Մասկը հրաժարվել է ջնջել Դմիտրի Մեդվեդևի՝ Ուկրաինայի «անհետացման» մասին թվիթը

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է ջնջել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Ուկրաինայի «անհետացման» մասին գրառումը, գրում է Meduza-ն։ Մասկը պատասխանել է օգտատերերից մեկի գրառմանը, որը ՌԴ նախկին նախագահի թվիթը համարել է «ցեղասպանության կոչ»։ «Բոլոր նորություններն այս կամ այն կերպ քարոզչություն են։ Թող մարդիկ իրե՛նք որոշեն»,-գրել է Մասկը։ Մասկը նաև նշել է, որ իրեն ասել են, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն «ռազմական հանցագործ»է անվանել Ուկրաինային ցուցաբերած օգնության համար, դրա համար էլ «նա հաստատ իր լավագույն ընկերը չէ»։ Մեկ այլ պատասխանում Մասկը գրել է, որ Twitter-ը «ո՛չ խթանելու, ո՛չ սահմանափակելու» է Ռուսաստանի պետական ​​կառույցների օգտահաշիվները։

«Սակայն  մենք արագորեն կդադարեցնենք համակարգը խաբեության համար օգտագործելու փորձերը։ Գրաքննություն մտցնել միայն այն պատճառով, որ դա անում են ուրիշները, թուլություն է: Թույլ տալ, որ մեր մամուլն ազատ լինի, երբ իրենցն ազատ չէ, ուժի ցուցադրություն է»,- ասել է սոցցանցի սեփականատերը։

Հիշեցնենք՝ Մեդվեդևի անգլերեն օգտահաշվում ապրիլի 8-ին հայտնվել էր Ուկրաինայի «անհետացման» մասին գրառում։ Նմանատիպ գրառում ռուսերենով հրապարակվել էր նաև VKontakte-ի էջում։ Դրանում Մեդվեդևը  գրել էր, որ Ուկրաինան «ոչ մեկին օգուտ չի տալիս», ուստի՝ այն «կանհետանա»։ Ըստ ռուս պաշտոնյայի՝ «Ուկրաինան պետք չէ Եվրոպային, ԱՄՆ-ին, Աֆրիկային, Լատինական Ամերիկային, Ասիային, Ռուսաստանին ու հենց ուկրաինայի քաղաքացիներին»։

Էմմա Չոբանյան