Ֆրանսիան հրաժարվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ «Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ: Այս կապակցությամբ Ֆրանսիայի եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից ՀՀ …

