Իրանում ցանկանում են տեսախցիկների միջոցով հայտնաբերել առանց հիջաբի կանանց

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի իշխանությունները խստացրել են հիջաբ կրելուց հրաժարվող կանանց նկատմամբ ճնշումները: Տեղի ոստիկանությունը սկսել է «խելացի տեսախցիկներ» տեղադրել հասարակական վայրերում, շաբաթ օրը՝ ապրիլի 8-ին, հայտնել է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ նման սարքերը իրանական ոստիկանությանը թույլ կտան բացահայտել առանց հիջաբի կանանց։ Դրանից հետո «խախտողները» կստանան «նախազգուշական տեքստային հաղորդագրություններ հետևանքների մասին»,- հաղորդում է DW-ն։ Այս գործողություններն ուղղված են՝ «կանխելու հիջաբի օրենքին դիմադրությունը», հայտնում է իրանական «Միզան» դատական ​​գործակալությունը:

Իրանում բռնկված բողոքի ակցիաների ֆոնին ավելացել են հիջաբ կրելուց հրաժարվող կանանց դեպքերը 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, ով նախկինում ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ հիջաբը «սխալ» կրելու համար։

Ռուսաստանը կարող է օգնել Իրանին ստեղծել դեմքի ճանաչման համակարգ

Իրանի իշխանությունները Ռուսաստանից, ի թիվս այլ բաների, ստանում են կիբերտեխնոլոգիաների ոլորտում մշակումներ՝ անօդաչու թռչող սարքերի դիմաց, որոնք Իսլամական Հանրապետությունը մատակարարում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ դրանց օգտագործման համար, գրել է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։

Պարբերականի տվյալներով ՝ այդ մշակումների թվում են գաղտնալսող և լուսանկարչական սարքերը, գաջեթները կոտրելու ծրագրերը և ինտերնետ-գրաքննության համար նախատեսված միջոցները: