Իրանի հետ լարվածության պատճառով ԱՄՆ-ը սուզանավ է ուղարկել Կարմիր ծով
Պենտագոնը տասնյակ թևավոր հրթիռներով զինված սուզանավ է ուղարկել Մերձավոր Արևելք Իրանի հետ լարվածության պատճառով։ Այս մասին հայտնել է United Press International-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերին, փոխանցում է Interfax-ը:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները հայտարարել են, որ USS Florida նավը ուրբաթ օրը Միջերկրական ծովից շարժվել է Սուեզի ջրանցքով:
Կայքը նաև հաղորդում է, որ այս սուզանավն ունակ է կրել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռ, որոնք կարող են արձակվել ծովից։